Առանց Բաքվի համաձայնության Արցախը չէր կարող Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալ՝ մեր ժառանգած բանակցային տրամաբանությամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թ․ պետբյուջեի կատարողականի քննարկմանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով՝ անդրադառնալով նաև բանակցային գործընթացին, Մադրիդյան սկզբունքներին՝ նշելով, որ հայկական կողմը համաձայնել էր դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք։

«Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն:

Մադրիդյան սկզբունքներով սահմանվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պիտի  որոշվի կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ այդ դեպքում ո՞ւր մնաց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած Անկախության հանրաքվեն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ Մադրիդյան սկզբունքներով բացառվել է ԼՂ չլինելն Ադրբեջանի կազմում։

Փաշինյանն ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքներով բացառվել է ԼՂ չլինելն Ադրբեջանի կազմում։

«Այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար, դա կարելի է ցույց տալ կոնկրետ օրինակով։ Մադրիդյան փաթեթներով նախատեսվում էր, որ ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Ադրբեջանն ասում էր, որ հանրաքվեն պետք է տեղի ունենար ոչ շուտ, քան 50 տարի անց։ Հայաստանն ասում էր, թե համաձայն չէ Ադրբեջանի դիրքորոշումների հետ․ հանրաքվեն պետք է տեղի ունենա 5 տարի անց։

Ադրբեջանն ասում էր, որ համաձայն չէ Հայաստանի դիրքորոշման հետ։ Սա նշանակում է, որ հանրաքվե տեղի չէր ունենա ո՛չ 5 տարի անց, ո՛չ էլ 50 տարի անց։ Այսինքն՝ ԼՂ-ն երբեք չէր ունենա վերջնական կարգավիճակ։ ԼՂ-ն երբեք չէր ունենա նաև միջանկյալ կարգավիճակ, որովհետ միջանկյալ կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Իսկ Ադրբեջանը չէր համաձայնում ԼՂ-ի այնպիսի միջանկյալ կարգավիճակի, որը հետագայում Ղարաբաղին կտար հնարավորություն լինել ոչ Ադրբեջանի կազմում»,- նշեց Փաշինյանը՝ նաև ընդգծելով, որ Մադրիդյան սկզբուքները երբեք չեն բացառել ԼՂ ընդգրկումը Ադրբեջանի կազմում:

«Մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն՝ առանց Ադրբեջանի համաձայն Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ՝ ներառյալ միջանկյալ կարգավիճակը, և հենց սրանում է եղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: