Ինչո՞ւ Վանեցյանը չմնաց հրապարակում. Աննա Մկրտչյանի հիմնավորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

« Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված փաստեր ներկայացնելու հնարավորություններ միշտ էլ ունեցել են իմ բազմաթիվ գործընկերներ,  այդ փաստերն այնքան հակաժողովրդավարական են եղել, որ եվրոպացի գործընկերներին անգամ ապշել են ու տեսագրություններն են խնդրել: Մենք անմիջապես տեսագրություններն ուղարկել ենք՝ և՛ փողոցային պայքարի ժամանակ ոստիկանական գործողությունների մասին, և՛ ԱԺ պատգամավորների նկատմամբ ծեծն ու անհարգալից վերաբերմունքի մասին՝ ԱԺ նիստերի դահլիճում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Անդրադառնալով հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշել էր, որ ինքը չի վերադառնալու խորհրդարան, չի՞ գալու, որոշումն ուժի մե՞ջ է՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել. «Ես պարոն Վանեցյանի ասուլիսներն ու հարցազրույցները նույնպես լսել եմ»:

Հարցին՝ Արթուր Վանեցյանը հրապարակից հեռացել է, մինչդեռ ապրիլի 17-ին Ազատության հրապարակում ասաց՝ ես այս հրապարակից չեմ գնալու, մինչև մենք մեր նպատակին չհասնենք, հիմա կարո՞ղ է նպատակն իրականացվել է, ուղղակի մենք տեղյակ չենք՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Նպատակի փոփոխություն չկա, այո՛, հայրենիքը չի փրկվել, որովհետև Հայաստանի իշխանազավթները շարունակում են օկուպացված պահել մեր երկիրը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, մենք շարունակում ենք մնալ փողոցում, մենք այնտեղ ենք, որտեղ կա Հայաստանի շահը: Պարոն Վանեցյանը շարունակում է մեզ հետ մեր փողոցային պայքարը»:

Մանրամասները՝ տեսանյութում: