Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս բանակցային ողջ գործընթացում․ Փաշինյանը փաստեր ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ ուղղված իշխանությանը։

Վարչապետը հավաստիացրեց, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունն Արցախին տրամադրել է աննախադեպ ծավալի աջակցություն։

«2021 թվականի ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը 2 հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը, որ Կառավարությունը միայնակ է թողել Արցախին, երկրորդը՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։

Հիշեցնեմ, որ այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ոորոնք 1998-2018 թվականը եղել են իշխանության ղեկին, և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։

Այսօր ցանկանում եմ մեկնաբանություն անել առաջին և երկրորդ պնդման վերաբերյալ։

Առաջին թեզը, կարծում եմ, հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով, որոնց մասին խոսել ենք մի քանի անգամ։ 2021-22 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության։

Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117․9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում։ Այս գումարից 57․8 միլիարդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել։

2021 թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։

Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում։

«2022 թվականին արդեն Արցախին ՀՀ կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 միլիարդ դրամ։ Այսինքն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատությամբ, ՀՀ կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 միլիարդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 միլիարդ դրամով»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս միջոցներով Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսի բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն։

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը եղել է և հիմա էլ Արցախի կողքին է։

Վարչապետն անդրադարձավ նաև երկրորդ կետին։

«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով:

Բնականաբար, նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ ապացույցներով։ 1998 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված՝ այսպես կոչված «Ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է․ Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա՝ միջազգայնորեն սահմանված սահմաններում»։

Երկրորդ մեջբերումը «Ընդհանուր պետություն» փաթեթից․ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։ Այս մասին բնականաբար իմացել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը։ Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: