ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Միրզոյանի և Բուրիչի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիային։ ԱԳ նախարարը հայտնեց, որ հանդիպման ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղություն …

