ԶԼՄ-ների նկատմամբ վստահության ցածր մակարդակի պատճառներից մեկը մեդիագրագիտության պակասն է․ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավիճակը պարադոքսալ է. մի կողմից՝ լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը նվազում է, մյուս կողմից՝ առցանց լրատվամիջոցների լսարանը մեծանում է, նաև լրատվամիջոցների թիվն է մեծանում»,- «Մեդիան` թիրախում. ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով ասուլիսում այս մասին նշեց «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Նրա դիտարկմամբ՝ ընթանում են զուգահեռ պրոցեսներ. մարդիկ ավելի շատ են սպառում տեղեկատվություն և այցելում տարբեր մեդիաներ, այդ թվում՝ նաև սոցիալական, բայց միևնույն ժամանակ չեն գտնում իրենց համար վստահելի լրատվամիջոցներ և չեն վստահում ոչ մեկին:

Ալավերդյանի կարծիքով՝ լրատվամիջոցների նկատմամբ վստահության նվազման պատճառներից է մեդիագրագիտության ցածր մակարդակը Հայաստանում: Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են քաղաքականացված և ոչ բոլորն են տարածում կեղծ տեղեկատվություն, և սպառողի խնդիրն է գտնել այն լրատվամիջոցները, որոնք տալիս են վստահելի տեղեկատվություն:

Մանրամասները՝ տեսանյութում: