Պետականից մինչև մասնավոր կազմակերպություններ․ պետք է մտածեն որակյալ բովանդակությունը խրախուսելու մասին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Որակյալ բովանդակություն առաջարկելը բարդ խնդիր է, բայց լրատվական դաշում հաջողության հասնելու համար դա անհրաժեշտ պայման է»,- «Մեդիան` թիրախում. ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով ասուլիսում այս տեսակետը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նավասարդյանի դիտարկմամբ՝ հսկայական լսարան ունեցող հաղորդումների որակն անհրաժեշտ է բարձրացնել, քանի որ նաև նրանք են ձևավորում ճաշակ:

«Մինչև բովանդակության խնդիրը չլուծենք, խնդիր ենք ունենալու լսարանին դաստիարակելու և կրթելու առումով»,- ընդգծեց Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահի դիտարկմամբ՝ պետությունը պետք է և՛ ֆինանսավորի, և՛ ձևավորի պայմաններ ու եթե պետք է՝ նաև արտոնություններ այն լրատվամիջոցների համար, որոնք պատրաստ են որակյալ տեղեկատվություն տարածել և հասցնել հասարակությանը:  Նավասարդյանի խոսքով՝ լրացուցիչ հոգածություն պետք է լինի նաև հանրային կառույցների կողմից. պետությունից սկսած մինչև մասնավոր բարեգործական կազմակերպություններ պետք է մտածեն որակյալ բովանդակություն խրախուսելու մասին:

Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանը նշեց, որ կողմ է առաջարկված գաղափարին, սակայն նախ պետք է ունենալ անկախ, անաչառ, հանրության և մեդիադաշտի վստահությունը վայելող մեխանիզմ և օղակներ, որոնք արտոնությունները չեն հատկացնի յուրայիններին:

Մանրամասները՝ տեսանյութում: