«Այս պահին ուսումնասիրություններ ենք անում ՀՀ առողջապահության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև «Հայ Փոստ» ՓԲԸ-ում, որը 100 տոկոս մասնաբաժին ունեցող միավոր է։ Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեր մասով այս պահին չկա ուսումնասիրություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմում և ամփոփում, որից հետո տեղեկատվություն կտրամադրվի մեր …

