Երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի․ Վաշինգտոնի կոչը՝ Անկարային

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանված լինեն։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ի պատասխան թուրք լրագրողի հարցի, գրում է ekathimerini-ն։

Ճեպազրույցում թուրք լրագրողը հարցրել էր հետևյալը՝ «Հունաստանն ավելի ու ավելի է զինում Թուրքիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզիները, որոնք սահմանափակված են որոշակի համաձայնագրերով: Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը այս թեմայի շուրջ, և դուք հավանությո՞ւն եք տալիս կղզիների այս ռազմականացմանը»:

Փրայսը պատասխանել է․ «Այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ինչ դուք լսել եք մի քանի շաբաթ առաջ, բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն ու պաշտպանվեն։ Մենք շարունակում ենք խրախուսել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին՝ Հունաստանին և Թուրքիային, որպեսզի միասին աշխատեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման և իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծեն։ Մենք կոչ ենք անում խուսափել հռետորաբանությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունը: Հունաստանն ու Թուրքիան, իհարկե, երկուսն էլ ուժեղ գործընկերներ են, նրանք ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներն են Միացյալ Նահանգների համար, և մենք կշարունակենք նրանց երկուսին էլ կոչ անել թուլացնել լարվածությունը»,-ասել է Փրայսը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին՝ զգուշացնելով չռազմականացնել Էգեյան ծովում գտնվող հունական կղզիները։

Էմմա Չոբանյան