ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիք․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

«Քննարկվել են տարածաշրջանի տնտեսական և անվտանգության խնդիրները, ինչպես նաև հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրները։ Նշվեց Կապանի՝ ֆրանսիական քաղաքներից մեկի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկությունը։ Դեսպանն այդ հարցում հայտնեց աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

Դեսպան Լույոն նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Արավուս գյուղում իրականացվող Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրին և հանդիպելու սահմանամերձ այս գյուղի բնակիչներին։ Այս ջերմ հանդիպումը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայերի տնտեսական և անվտանգային, ինչպես նաև Ղարաբաղից փախստականներին ընդունելու մարտահրավերները: Դեսպանը ողջունեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամին (Fonds Arménien de France) իր աջակցության համար, որն արդեն իսկ իրականացրել է գյուղում 2 աղբյուրների կառուցումը, որոնք կկայունացնեն և կաշխուժացնեն գյուղի տնտեսական և սոցիալական էկոհամակարգը, ինչպես նաև գյուղացիներին նվիրել է գյուղատնտեսական ջերմոց և պտղատու ծառեր։

Տիկին Լույոն այցելեց «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ (Kapan Women’s Resource Center NGO) և տեղում քննարկում ունեցավ տնտեսության մեջ կանանց դերի և ընտանիքում և հասարակությունում նրանց իրավունքների պաշտպանության թեմաներով:

Դեսպանն այնուհետր այցելեց Կապանի ԹՈՒՄՈ տուփ, ինչպես նաև քաղաքի նախկին կայարան, որը վերակառուցւոմից հետո կվերածվի ԹՈՒՄՈ նոր կենտրոնի:

Օրվա ավարտին Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII Arménie) թիմի և Մարդը կարիքի մեջ ՀԿ-ի (People in Need Armenia) թիմի ներկայությամբ դեսպանը բացեց «Նենսի» սրճարանը Կապանում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի «Օգնություն Հայաստանում վերադարձին և վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։