Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում Մինսկի խմբի ձևաչափը սկսել է չաշխատել շատ ավելի վաղ՝ դեռևս 2013-2014 թվականներից։ Այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության վերաբերյալ կազմակերպված քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով՝ այժմ էլ երաշխավորված չէ, որ Մինսկի խմբի վերադարձը լինելու է Հայաստանի …

