Պատերազմի օրերի ապատեղեկատվությունը մեծ դեր ունի ԶԼՄ-ների նկատմամբ ցածր վստահության հարցում․ Արևիկ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
Բոլորը

«ԶԼՄ-ների նկատմամբ վստահության տխուր ցուցանիշի մեջ մեծ դեր ունի 44-օրյա պատերազմի օրերին լրատվամիջոցներից հորդած տեղեկատվությունը»,- «Մեդիան` թիրախում. ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով ասուլիսում այս տեսակետը հայտնեց Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանը՝ հավելելով, որ ռազմական դրություն էր, հաճախ տրվում էր պաշտոնական տեղեկատվություն, որը լրատվամիջոցներն իրավունք չունեին կասկածի տակ դնելու, սակայն, միևնույն է, քաղաքացին ապատեղեկատվության մեղավորը դիտում է լրատվամիջոցին:

Արևիկ Սահակյանը մտահոգություն հայտնեց լրատվամիջոցների բևեռվածության առնչությամբ՝ նշելով. «Չափազանց բևեռացված իրավիճակում ենք, քաղաքական բևեռվածությունն, անշուշտ, չէր կարող չպրոյեկցվել մեդիադաշտի վրա և չունենալ բացասական հետևանքներ, ըստ էության, անկախ լրատվական դաշտ ձևավորված չէ, տարբեր լրատվամիջոցներ տարբեր ազդեցությունների ներքո են, տարբեր օրակարգեր ունեն»:

Factor TV-ի գործադիր ղեկավարն անդրադարձավ նաև մեդիագրագիտության խնդրին՝ կարևորելով աշխատանքը հանրության մեդիագրագիտության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ : «Սա տեղեկատվական անվտանգության հարց է»,- ընդգծեց Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։