ԱՄՆ-ը չի ճնշի Ուկրաինային՝ տարածքային զիջումներ անել Ռուսաստանին․ Ջեյք Սալիվան

Լուրեր

19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճնշում Ուկրաինային՝ Ռուսաստանին տարածքային զիջումներ անել ներխուժումը կանգնեցնելու համար՝ նշելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է, գրում է The Hill-ը։

«Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել այսօր, վաղը, հաջորդ շաբաթ՝ հնարավորինս ուժեղացնելու ուկրաինացիների ձեռքը՝ սկզբում մարտի դաշտում, իսկ հետո, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կարծում ենք, որ դա պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Սալիվանը՝ հավելելով, որ Կիևին չեն ճնշում տարածքային զիջումների հարցում։

«Մենք չենք պատրաստվում նրանց ստիպել՝ գնալ տարածքային զիջումների։ Մենք կարծում ենք, որ դա հակասում է միջազգային իրավունքին և ուղղակի, անկեղծ ասած, սխալ է։ Բայց մենք պատրաստվում ենք աջակցել ու նրանց հետ խորհրդակցել, թե ինչպես են ցանկանում մոտենալ ռուսների հետ բանակցությունների արդյունքին»,- ասել է Ջեյք Սալիվանը։

Հավելենք, որ ավելի վաղ էլ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել էր Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։

Էմմա Չոբանյան