Ռուսաստանն առաջիկա մեկուկես-երկու տարում կհայտնվի «շատ բարդ իրավիճակում»: RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը Սանկտ Պետերբուրգում Օրենսդիրների խորհրդի նիստում։ «Գրեթե մեկուկես-երկու տարի մենք ապրելու ենք շատ ծանր վիճակում»,- ասել է նա։ Կուդրինը պարզաբանել է, որ Ռուսաստանի տնտեսությունը դժվար ժամանակաշրջան է ապրում, նրա անկումը 2022 թվականին, ըստ նախնական կանխատեսումների, կկազմի …

