Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինայի ու Մոլդովայի հայտին, Վրաստանը պետք է պայմաններ կատարի

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ Եվրախորհուրդը Ուկրաինային շնորհի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ՝ անհրաժեշտ քայլերի հետագա իրականացմամբ։ Այս մասին հունիսի 17-ին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Խորհրդին՝ առաջինը՝ Ուկրաինային տալ եվրոպական հեռանկար, երկրորդը՝ Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ։
Սա, իհարկե, ենթադրում է, որ երկիրը հետամուտ է լինելու մի շարք հետագա կարևոր բարեփոխումների»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովը նաև աջակցել է Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Սրա հետ մեկտեղ Վրաստանը պետք է պայմաններ կատարի կարգավիճակ ստանալու համար։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵՄ երկու երկրներ՝ Նիդեռլանդներն ու Դանիան, դեմ էին Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նիդեռլանդները Եվրահանձնաժողովից խնդրել էր զգուշորեն նախանշել ԵՄ անդամակցության հարցում Ուկրաինայի հետագա մոտեցման պայմանները։

Տաթև Ֆռանգյան