18 Հոկտեմբեր 2021 | 09:24
Մեծամորի ատոմակայանն ավելի քան 140 օր դադարից հետո միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
Ս/թ հոկտեմբերի 17-ին ՊՆՎ-2021-ից հետո գործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը և միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին. տեղեկացնում են ՀԱԷԿ-ից: «Աշխատանքներին մասնակցեցին Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ: ՊՆՎ-2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում և …