Գեներալի ձերբակալման հետքերով. Տոնոյանն ու Արտակ Դավթյանը տեղյա՞կ են եղել զինամթերքի որակից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

ԱԱԾ-ն շարունակում է հայտնել նոր բացահայտումների մասին, որոնք, ըստ գերատեսչության, ազդեցություն են ունեցել 44-օրյա պատերազմի ելքի վրա։ Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Նա պահվում է ԱԱԾ-ում:

Ծառայության տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանն օժանդակել է ՊՆ-ի կարիքների համար 523 մլն դրամի կամ 1 մլն 83 հազար դոլարի ՊՆ-ի սահմանած չափանիշներին չհամապատասխանող զինամթերքի մատակարարմանը: Ըստ ԱԱԾ-ի՝ գեներալը տեղյակ է եղել, որ մասնավոր ընկերությունը մատակարարել է մարտավարական և տեխնիկական պահանջներին չբավարարող հրանոթի կրակոցներ, սակայն թաքցրել է այդ փաստը: Խոսքը բանակին մատակարարված 1977 թվականի չեխական արտադրության զինամթերքի մասին է:

ԱԱԾ-ն նշում է, որ ձեռք բերված խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:

ՊՆ-ի տեխնիկական պահանջները չբավարարող հրանոթները ձեռք են բերվել խնդրի մասին բանակի ռազմաքաղաքական ղեկավարության իմացությամբ: Այս մասին Factor TV-ին հայտնեց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը: Նա այդ ժամանակահատվածում զբաղեցրել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը, իսկ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր: Դավիթ Տոնոյանը պաշտոնանկ արվեց 44-օրյա պատերազմից հետո, նա այժմ կալանավորված է մեկ այլ՝ բանակին մատակարարված 4,6 մլն դոլարի անպիտան հրթիռների քրգործով: Նույն գործով մեղադրյալ է նաև Արտակ Դավթյանը, որը, սակայն, ազատության մեջ է:

Արտակ Դավթյանը հրաժարվեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ՝ չպարզաբանելով՝ արդյո՞ք այս քրգործով ևս անցնում է, թե՞ ոչ: Իսկ Մովսես Հակոբյանը, ի դեպ, նշեց, որ ինքը վկայի կարգավիճակ ունի և մեկ անգամ արդեն հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության:

ԱԱԾ-ն այսօր տարածված հաղորդագրությունում, առանց անուններ նշելու, հայտնել էր, որ քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Մովսես Հակոբյանը փոխանցեց, որ մատակարարը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որը հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ: Տեղեկությունը հաստատեց նաև Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը, բացի այս քրգործը, անցում է մեկ այլ քրեական գործով: Ըստ ԱԱԾ-ի՝ 2018 թվականին նա բանակի համար 4․200 ժամկետանց հրթիռներ է մատակարարել, որոնք պահեստավորված են եղել ՊՆ-ում և հեղափոխություննեից հետո գնման ընթացակարգ է իրականացվել: Գալստյանն այս գործով վերականգնել է իրեն մեղսագրվող 2,7 մլրդ դրամը և 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի խոսքով՝ այսօր գեներալի ձերբակալությունը ցույց է տալիս, որ կա քաղաքական կամք՝ բացահայտել պատերազմի մեղավորներին նաև վերին օղակներում:

Փորձագետի խոսքով՝ անվտանգային ոլորտում կոռուպցիոն դրսևորումները պայմանավորված են ոչ արդյունավետ կառավարմամբ, թափանցիկության և վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ: Այս խնդիրները, Մարգարյանի խոսքով, բացասական ազդեցություն են ունենում բանակի մարտունակության վրա և, ըստ էության, խեղվում է ողջ անվտանգային համակարգը: ԱԱԾ-ի այսօրվա մատնանշած դեպքը, ըստ փորձագետի, միանշանակ բացասական ազդեցություն է ունեցել պատերազմի ելքի վրա: Արմինե Մարգարյանը կարևորում է, որ ոչ միայն քրգործեր հարուցվեն, այլ նաև լինեն վերջնական վճիռներ:

Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց որևէ բարձրաստիճան զինվորական կամ քաղաքական պաշտոնյա որևէ քրգործով պատասխանատվության չի ենթարկվել իր թերացումների համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան