Մինչ եվրոպացի առաջնորդներն այցելում են Կիև, Պուտինը կտրում է նրանց գազամատակարարումը․ NYT-ի անդրադարձը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Հինգշաբթի, երբ Եվրոպայի երեք խոշորագույն տնտեսություններով երկրների ղեկավարները հայտնվեցին Կիևում՝ Ուկրաինային աջակցության ուղերձ հղելու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձն է հղել նրանց՝ «Մի՛ մոռացեք, որ ձեր արդյունաբերությունն իմ ողորմածության տակ է», գրում է New York Times-ը:

Մինչ գնաճն արդեն մոտ էր 40 տարվա առավելագույնին, գազի գներն է՛լ ավելի բարձրացան, քանի որ Ռուսաստանը հինգշաբթի երկրորդ օրն անընդմեջ կրճատեց հոսքերը դեպի Եվրոպայի բնական գազի կարևորագույն գազատար: Գերմանիան, Իտալիան, Ավստրիան և Չեխիան արձանագրեցին բնական գազի մատակարարումների քանակի նվազում։

«Գազպրոմը»՝ Ռուսաստանի իշխանության հսկողության տակ գտնվող գազային հսկան, հայտարարել է, որ մեղավորը վերանորոգման համար սարքավորումների մատակարարումների հապաղումն է: Բայց եվրոպացի պաշտոնյաները բացահայտորեն մեղադրեցին Պուտինին էներգիայի մատակարարումները որպես զենք օգտագործելու մեջ՝ թաղելով այն գաղափարի վերջին մասնիկը, որ գոնե էներգետիկայի հարցում Մոսկվան հուսալի գործընկեր է:

NYT-ը գրում է, որ գազի արտահանումը Մոսկվային տվել է հզոր դիվանագիտական գործիք մայրցամաքում, որտեղ արդյունաբերության մեծ հատվածները կախված են ռուսական էներգիայից: Մինչ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Կիևում հանդիպում էին նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, Պուտինը նրանց հիշեցրեց, որ մատը դրել է գազի կոճակին, և իր ձեռքում է եվրոպական տնտեսությունների ճակատագիրը։

Պատերազմի սկզբից ի վեր սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինը ռազմավարական նպատակով կրճատում է Եվրոպայի գազի մատակարարումները: Անցյալ ամիս Ռուսաստանը դադարեցրեց էլեկտրաէներգիայի արտահանումը և գազի մատակարարումը Ֆինլանդիա այն բանից հետո, երբ երկիրը հրաժարվեց իր երկարամյա չեզոքությունից և պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով:

Բացի այդ, ապրիլին Մոսկվան դադարեցրեց բնական գազի մատակարարումները Լեհաստան և Բուլղարիա՝ ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ, որոնք պատերազմի հարցում Ռուսաստանի դեմ առանձնակի ընդգծված դիրքորոշում ունեն:

Տաթև Ֆռանգյան