Պուտինը սխալվե՛ց Ղարաբաղյան պատերազմում՝ Էրդողանին բերեց․ հիմա «կրծում են արմունկները»․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչն է այսօր միավորում Ռուսաստանին ու Թուրքիային, երբ նրանց ռազմավարական շահերը հակասում են գլոբալ մեծ քաղաքականությունում։ Արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում միանշանակ պատասխան է տալիս՝ ընդհանուր շահն է միավորողը։

«Ամեն մեկը դա իր ձևով է հասկանում։ Ես կարծում եմ, որ ՌԴ-ի ղեկավարությունը հիմա իր «արմունկները կրծում է»։ Դժվար գործ է, բայց հիմա փորձում են դա անել։ Սխալվել են գնահատականների մեջ։ Ղարաբաղյան պատերազմում սխալվել են՝ կարծելով, որ Էրդողանն այնտեղ գործ չունի անելու, բայց պարզվեց, որ հսկայական գործ ունի անելու։ Հասկանալի է, չէ՞, թե որն էր սցենարը՝ պատերազմը սկսվում է, ռուսները տվել են «օքեյը», Ադրբեջանը հարձակվում է, սրանք օդը չեն փակում, այնտեղից խփում են, մեկ, երկու, չորս շրջան «ազատագրում են», վերջանում է։ Բայց մի բան այնպես չէր՝ Էրդողանը մտավ խաղի մեջ և ամեն ինչ փոխվեց։ Այնպես փոխվեց իրավիճակը, որ ստիպված եղան ծայրահեղ միջոցների գնալ, և պատահական ուղղաթիռ խփվեց։ Կարծում եմ, որ ռազմավարական առումով Թուրքիայի և Ռուսաստանի շահերը խիստ հակասական են, բայց պերիֆերիկ համաձայնությունների համար այնտեղ պարարտ հող կա՝ կարելի է աշխատել, օրինակ՝ Սիրիայի կամ Լիբիայի հետ կապված»,- կարծում է Դավիթ Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան