Ադրբեջանը շարունակում է Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցումը։ Նոր ավտոմոբիլային ճանապարհի երկարությունը 32 կմ է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ներկայում ճանապարհի երկայնքով ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ ճանապարհաշինության և արհեստական կայանքների տեղադրման ուղղությամբ։ Այն տեղում, որտեղ պատրաստ է ճանապարհի հիմքը, սկսվել է ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրումը։ Ճանապարհի 22-րդ կիլոմետրում 149,5 մետր երկարությամբ և …

