Եվրամիությունն ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին The Indian Express-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Եվրամիությունն անդրատլանտյան գործընկերների հետ միասին աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել ՌԴ-ի և Ռուսաստանից անհատների դեմ: Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, թեև դրանք անխուսափելիորեն տնտեսական վնասներ են պատճառում նաև մեզ։ Ավելին, …

