Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անարդար է համարել այն, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ,Վրաստանին՝ ոչ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Եվրահանձնաժողովն անցած ուրբաթ երաշխավորեց՝ Ուկրաինային և Մոլդովային տրամադրել թեկնածու երկրների կարգավիճակ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու մի շարք նախապայմանների կատարմամբ։ Վրաստանին նման կարգավիճակ Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տվել տրամադրել։ …

