Ղարիբաշվիլին անարդար է համարել Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չտալու՝ Եվրահանձնաժողովի որոշումը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անարդար է համարել այն, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ,Վրաստանին՝ ոչ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եվրահանձնաժողովն անցած ուրբաթ երաշխավորեց՝ Ուկրաինային և Մոլդովային տրամադրել թեկնածու երկրների կարգավիճակ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու մի շարք նախապայմանների կատարմամբ։ Վրաստանին նման կարգավիճակ Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տվել տրամադրել։

«Անարդարացի է»,- ասել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով Bloomberg-ի գլխավոր խմբագրի խնդրանքին՝ մեկնաբանել Եվրահանձնաժողովի որոշումը։

«Եվրոպացի առաջնորդներից մենք լսել ենք, որ նրանք որոշել են Ուկրաինային կարգավիճակ տալ, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան հարևան երկիր է, որը շատ մոտ է Ուկրաինային և գտնվում է շատ ծանր իրավիճակում»,- հավելել է նա։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ եթե դա լիներ արժանիքների վրա հիմնված մոտեցում, ապա Վրաստանն առաջինը կստանար ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։

Նա նաև պարզաբանել է, որ Թբիլիսին քաղաքականապես աջակցում է Կիևին, սակայն չի կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ երկիրն ունի իր ազգային շահերն ու մարտահրավերները, դրանք գտնվում են «խոցելի վիճակում»։

Էմմա Չոբանյան