Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` գլխավոր խնդիրն այն է, որ 2021 թվականի ընթացքում, բացի սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից, գերեվարման դեպքերից, կան Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների ընթացքում մահացած զինծառայողներ: Այս մասին պատգամավորը նշեց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ: «ԱԺ նիստրեի ընթացքում պարզվեց` պաշտպանութան նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում Զինված ուժերում որքան …