Համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը, տեղեկացնում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Սիրենք ու մաքուր պահենք մեր երկիրն ու մեր քաղաքը: Շնորհակալություն մեր համաքաղաքացիներին և պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներին քաղաքի մաքրությանը մասնակից դառնալու համար»,- գրել է քաղաքապետը:

