Մի շարք անգրագետ երաժիշտների հավասարեցրին հսկայական վաստակ ունեցող լուրջ արվեստագետների հետ․ Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերանայել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները դրույթը  և մշակույթի ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիշ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները:

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին թեմայի շուրջ քննարկմանը կարծիք հայտնեց , որ պետություն և ստեղծագործող արվեստագետ հարաբերությունները պետք է համակարգվեն օրենքով, ոչ թե որևէ պետական գործիչ կամ մասնագիտական խումբ որոշումներ կայացնի այս կամ այն արվեստագետի կամ ստեղծագործող անհատի նկատմամբ, այլ գործեն օրենքով ամրագրված որոշակի չափորոշիչներ:

«ԿԳՄՍ նախարարությունը միակ պատասխանատուն է մշակութային դաշտի, որը միակ վերահսկողն է, վերջին երեսուն և ավելի տարիների ընթացքում գործողությունները և վերաբերմունքի տարբեր դրսևորումները ավելի շատ պայմանավորված են արվեստագետների նկատմամբ ոչ թե օբյեկտիվ պայմաններով, մասնագիտական հմտություններով ու արժանիքներով, այլ ուրիշ մեխանիզմներ են գործում, որոնցից ամենաարատավորը ժողովրդի և հասարակության սիրո չափն է:

Ժողովրդի սիրո չափով առաջնորդված պետական գործիչները մի շարք անգրագետ գործիչների և ճաշարանային ենթամշակույթի ներկայացուցիչերի բարձրացրին և դրեցին այն աստիճանի վրա, որի վրա գտնվում են հսկայական վաստակ և արժանիքներ ունեցող արվեստագետներ»,- նշեց Արծրունին:

Մանրամասները՝ տեսանյութում: