ՆԱՏՕ-ն ստեղծված իրավիճակում «զգուշավոր լավատեսություն» է դրսևորել Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում, սակայն Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիայի նշաններ դեռևս չկան։ Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Korrespondent-ը։ «Մոսկվայից ազդանշաններ կան, որ դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն: Սա զգուշավոր լավատեսության հիմք է տալիս»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, նա նշել է, …