Լոռու մարզում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար. նրանք կալանավորվել են

Լուրեր

15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից հետո մինչև մայիս ամսվա վերջ մարզի տարածքում արձանագրվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների նկատմամբ, իրենց ծառաոյղական պարտականներությունների կատարման հետ կապված, բռնություն գործադրելու դեպքեր: Հարուցված քրեական գործերով նման արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 7 անձ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Լոռու մարզի դատախազությունում կատարված դիտարկումները փաստում են, որ մարզի տարածքում նմանատիպ հանցավոր գործողությունների դեպքեր արձանագրվել են նաև դրանից հետո:

Մասնավորապես, 2022թ. հունիսի 3-ին ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:15-ի սահմաններում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 աշխատակից ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխելու համար կանգնեցրել են նշված բնակավայրի մի բնակչի ավտոմեքենան, ինչից հետո պարզվել է, որ վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Սթափության վիճակի զննության ընթացքում, պարեկային ծառայության աշխատակիցներին են մոտեցել նույն բնակավայրի 3 բնակիչներ, ովքեր գտնվելով ոչ սթափ վիճակում, իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը խաթարելու դիտավորությամբ, սկսել են վիճաբանել պարեկների հետ: Այդ ընթացքում նրանք առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել են պարեկներից մեկին, բռնելով վերջինիս գոտուց ամրացված մահակից և ատրճանակի պատյանից ու քաշելով՝ փորձել են հափշտակել հատուկ միջոցը և հրազենը: Միաժամանակ ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել և վնասել են պարեկների ծառայողական ավտոմեքենան:

Նշված գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Բացի այդ, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում 2022թ. հունիսի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համանուն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 այլ պարեկներ ավտոմեքենայի տարեկան տեխնիկական զննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են Արարատի մարզի Արարատ գյուղի մի բնակչի վարած ավտոմեքենան, ապա պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկներից մեկից տեղեկանալով վարորդական իրավունքի վկայականն իր մոտ չգտնվելու պատճառով ավտոմեքենան ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու նրա օրինական մտադրության մասին՝ քաղաքացին սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում զույգ բռունցքներով միաժամանակ հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

2022թ. հունիսի 15-ին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված երկու քրեական գործերով միջնորդություններ են ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ էլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են:

ՀՀ դատախազությունը նորից քաղաքացիներին խստորեն զգուշացնում է, որ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու ցանկացած դրսևորում արժանանալու է կոշտ հակազդեցության և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է հաղորդագրությունում։