Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը վերապահվել է ՀՀ քննչական կոմիտեին

Լուրեր

15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թվականի հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին․ տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՔՕ) համապատասխան հոդվածներով սահմանված որոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն:

Այսպես՝
ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից է կատարվելու առևտրային կաշառքի (ՀՀ ՔՕ 200-րդ հոդված), արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու (ՀՀ ՔՕ 201-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 214-րդ հոդված) վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը:

Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում են քննվելու կոռուպցիոն բնույթի մի շարք այլ հանցագործություններ ևս, որոնք չեն կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից:

Կոմիտեին են փոխանցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 308-րդ հոդված), պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված) և իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ ՔՕ 375-րդ հոդված) հոդվածներով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը, երբ այդ արարքները կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:

Հավելենք, որ Քննչական կոմիտեում է իրականցվելու նաև խոշտանգման (ՀՀ ՔՕ 309.1 հոդված), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն՝ խոշտանգմամբ զուգորդված հարկադրելու (ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաև խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական գործերով նախաքննությունը:

Այս ամենով հանդերձ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանրորեն վտանգավոր վերոգրյալ հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվելու է պատշաճ և համակողմանի քննություն՝ հիմքում ունենալով նախաքննական մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ողջ գերակայությունները»,- ասված է հաղորդագրությունում։