Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկան, ինչպես նաև դրանց ազդեցությունը կարագի մանրածախ իրացման գների վրա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 16-18 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 7 տոկոսով՝ 4382 դրամից դառնալով 4692 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։

2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 6-7 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-11 տոկոսով, արդյունքում ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 0.37 տոկոսով՝ 4673 դրամից դառնալով 4690 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։

Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակի կարագների մանրածախ գների դինամիկան 2022 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է կարագի մանրածախ իրացման գների իջեցումներ։