Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը․ այն կանցկացվի նաև մարզերում

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Սարեր» մշակութային կազմակերպությունը, այս տարի անցկացվելու է երկրորդ անգամ։ Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակները, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերը, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը միավորվելու են ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումների շուրջ։

«Սարեր» մշակութային կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։

«Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրերում։ Հայաստանում Ֆաբիանը համագործակցում է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ փառատոնի օրերին հասանելի կլինի VR ներկայացումը («Սասունցի Դավիթ» սրահ, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այս տարի փառատոնի շարժիչ ուժն են նորագույն տեխնոլոգիաները։ Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետևել ժամանակակից մարդու մտածողության, հետևաբար՝ նաև ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ և գերտեխնոլոգիական դարում»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան։

Նշվում է, որ, նոր տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Ազնավուրի հրապարակում երևանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի և սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։ «Փառատոնի մասնակիցների մեկ այլ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։

Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է և ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի գեղատեսիլ Լոռի։ COAF Սմարթ կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենա Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների և ժամանակակից արվեստի համակեցությանը, և Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։

Փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը։ «Անցյալ տարի մենք աշխատեցինք համախմբել անխտիր բոլոր պարուսույցներին, ովքեր ամռանը գերադասեցին մնալ Երևանում և ստեղծագործել։ Այս տարի ընտրությունը շատ ավելի խիստ էր․ աշխատում էինք զտել հենց այն նախագծերը, որոնք համապատասխանում են միջազգային փառատոնի ձևաչափին։ Փոխարենն ունենք շատ ավելի ավարտուն և նոր ժանրեր ուսումնասիրող աշխատանքներ»,- նշում է է հայկական ցուցադրության պատասխանատու Արման Բալմանուկյանը։

Հատուկ փառատոնի համար վերականգնվել է Արինա Արարտյանի՝ դեռևս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը, այնպես որ երևանյան հանդիսատեսին սպասում է ևս մեկ պրեմիերա։

Եվ կրկին SUMMEET-ն առանձին ծրագրով ներկայացնում է կինոյի ու պարի այնպիսի յուրահատուկ և Հայաստանում դեռևս ոչ այնքան տարածված ուղղությունը, ինչպիսին կինոպարն է (Screendance)։ ՀԲԸՄ հյուրընկալ դահլիճում ցուցադրվելու է Conny Janssen Danst պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

Ոլորտի մասնագետների համար փառատոնի գրեթե բոլոր օրերին գործելու են հրավիրված մասնագետների՝ ժամանակակից պարի և ջազային պարի դասարանները Պարարվեստի պետական քոլեջում։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են լսել, ոչ թե շարժվել, կարող են այցելել պարարվեստի տարբեր ոլորտներին նվիրված դասախոսություններ Միրզոյան գրադարանում»,- հայտնում են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունից, որի նախագահ փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան նշում է. «Չնայած այն բարդ իրավիճակին, որն այսօր ստեղծվել է աշխարհում, SUMMET-ը շարունակում է կապել Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»։

«Այս փառատոնի միջոցով պետք է հաղթահարենք նաև մասնագիտական մեկուսացումը, որ կա մեզանում՝ թե´ անհատների, թե´ կազմակերպությունների միջև։ SUMMEET-ը պետք է լինի կոնսոլիդացնող և նոր որակներ գեներացնող հարթակ»,- փառատոնից իր սպասելիքներն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ հորդորելով ոլորտի ներկայացուցիչներին անպայման մասնակցել Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային SUMMEET երկրորդ փառատոնին։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։