ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է սիրիացի փախստականի իրավունքները՝ ուժով վերադարձնելով հայրենիք

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել, որ Թուրքիան ապօրինի կերպով հայրենադարձել է սիրիացի փախստականին այն բանից հետո, երբ նրան ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ նա վերադառնում է կամավոր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է Մուհամմադ Ֆավզի Աքքադին վճարել 12,250 եվրո, այդ թվում՝ դատական ծախսերը։ Աքքադը ներկայում Գերմանիայից ապաստան է խնդրել։

Աքքադը Թուրքիա է ժամանել 2014 թվականին և չորս տարի անց երկրում ստացել է կեցության թույլտվություն և «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։ Սիրիացին ձերբակալվել է 2018 թվականի հունիսին՝ փորձելով անցնել հարևան Հունաստան։ Աքքադը բռնի կերպով Սիրիա է տեղափոխվել ձերբակալությունից օրեր անց։

Նրան տարել են Թուրքիայի ամենահարավային Հաթայ նահանգ՝ սիրիական սահմանի մոտ, և ստիպել ստորագրել մի փաստաթուղթ, որը նրա համար անհասկանալի է եղել, և որը, պարզվել է, նրա կամավոր վերադարձի ձևաթուղթ է եղել։ Աքքադը նաև ասել է, որ Սիրիայում զինյալների կողմից ձերբակալվել և ծեծի է ենթարկվել, բայց հետո ազատ է արձակվել: Նա վերադարձել է Թուրքիա 2018 թվականի հուլիսին, իսկ ավելի ուշ հասցրել է մեկնել Գերմանիա։

Դատարանը վճռել է, որ Աքքադը ենթարկվել է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև իրավունքների այլ խախտումների:

Հավելենք, որ Թուրքիայում 3,7 մլն սիրիացի փախստական է բնակվում։ Վերջին շրջանում երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով նրանց նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատթարացել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անցած ամիս հայտարարել էր, որ իր կառավարությունն աշխատում է նոր նախագծի վրա՝ նպաստելու երկրում գտնվող մոտ 1 միլիոն սիրիացի փախստականների կամավոր վերադարձին։

Էմմա Չոբանյան