Ընդդիմության այսօրվա անհնազանդության ակցիաների ընթացքում բռնության գործադրման մի շարք դեպքեր են արձանագրվել։ Առավոտից մի քանի ժամ շարունակ ցուցարարները փակ էին պահում մայրաքաղաքի տարբեր փողոցներ։ Ոստիկանության ծառայողները, նրանցից ոմանց բերման ենթարկելով, վերականգնեցին երթևեկությունը։ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, որտեղ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն անձամբ էր հետևում ոստիկանների գործողություններին, լրագրողի նկատմամբ բռնության դեպք է գրանցվել։ Տարածված տեսանյութերում …

