Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում: Քննարկվել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ որևէ պարագայում Արցախի իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների …

