Ազգային ժողովը որևէ առնչություն չունի Հայաստան ժամանած Ղրիմի պատվիրակության հետ։ Այս մասին Factor․am-ի հետ զրույցում հայտնեց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Մենք լրատվամիջոցներից ենք տեղեկացել այդ մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այդ պատվիրակության միջև հանդիպում նախատեսված չէ»,-շեշտեց Խաչատրյանը։ Նշենք, որ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել է, որ Ղրիմից պատվիրակություն է ժամանել Հայաստան, որն …

