Համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում ԱՄՆ գործընկերների ունեցած առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը 2022 թվականի հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը, ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները:

Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ և ձգտում են ընդլայնել Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները:

Այցի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը»,- ասված է հաղորդագրությունում։