Ապրիլի 29-ից մայիսի 1-ը 10-րդ անգամ անցկացվել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։ Հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերը: Մրցաշարի մասնակիցները, առանց տարիքային սահմանափակման, մրցել են 10 մ (4․5 …

