ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի վերաբերյալ: «Քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և օդիոզ դեմքեր կան, որոնք թաքնվում են հետապնդումից»,- հետաքրքրվեց Խաչատրյանը: «Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով մեծ անելիք կա՝ ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով: …

