Առանց դիմորդների մնացած հարյուրից ավելի մասնագիտություններ․ ընդունելության քննությունների նոր կարգը՝ մտահոգության առարկա

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդունելության քննությունների նոր համակարգի գործարկմամբ մի շարք մասնագիտություններ այս տարի դիմորդներ չեն ունեցել, սակայն, պատասխանատուները պնդում են, որ նոր համակարգն ավելի ազնիվ կանոններ է սահմանում։ Մասնագիտական հստակ կողմնորոշում ակնկալող համակարգը միաժամանակ նաև նվազեցնելու է դիմորդների՝ իրենց ընտրած մասնագիտությանն ավելի մոտ մասնագիտությամբ սովորելու հնարավորությունները։

2022-ի ընդունելության քննությունները մեկնարկել են հունիսի 7-ին, դրանց մասնակցում է 13 573 դիմորդ։ Այս տարվանից շրջանավարտները կարող են դիմել միայն մեկ մասնագիտություն սովորելու համար, այսինքն, ի տարբերություն նախորդ տարիների, առաջին հայտով չընդուվելու պարագայում երկրորդ կամ երրորդ հայտերից մեկով այլ ֆակուլտետ ընդունվելու հնարավորությունն այլևս չկա: Ընդունելության կարգի փոփոխման պատճառով 160 մասնագիտություն այս տարի դիմորդ չունի։

«Առաջին փուլում դիմորդը դիմում է մեկ բուհ մեկ մասնագիտությամբ, ընդ որում՝ պետք չէ նշել՝ վճարովի կամ անվճար, որովհետև իրենք իրենց ստացած միավորներով մասնակցում են սկզբում այդ մասնագիտության անվճար տեղերի մրցույթին, ապա, եթե միավորները չեն բավականացնում, նույն միավորներով դիմորդը մասնակցում է արդեն նույն մասնագիտության վճարովի տեղերի մրցույթին»,- Factor.am-ին պարզաբանեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ մրցույթի առաջին փուլով բուհ չընդունված, բայց դրական միավորներ ստացած դիմորդները կարող են նաև մրցույթի երկրորդ փուլին մասնակցել՝ հայտագրվելով իրենց հանձնած քննություններին համապատասխան 6 մասնագիտության:

«Մրցույթի նման ձևով կազմակերպելու իմաստն այն է, որ առաջին փուլում կարևորվում է մասնագիտական կողմնորոշումը, որպեսզի, օրինակ, պատմության ֆակուլտետ դիմողին դուրս չմղի ավելի բարձր միավորներով դիմորդը, օրինակ, իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ մասնագիտության մրցույթից կտրված։ Առաջին փուլում մրցույթը տեղի է ունենում բացառապես նույն մասնագիտության համար դիմած շրջանավարտների միջև, իսկ երկրորդ փուլում արդեն կարևորվում են բարձր միավորները»,- նշեց նա՝ հստակեցնելով, որ երկրորդ փուլը երաշխավորում է դրական միավորներ հավաքած դիմորդներին՝ ընդունվելու բուհ արդեն այլ մասնագիտությամբ:

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ առաջին հայտով միայն մի մասնագիտություն ընտրելու նոր համակարգը թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ունի։

«Դրական կողմն այն է, որ կարևորվում է մասնագիտական կողմնորոշումը , բայց մյուս կողմից այն «ֆետիշացվում» է։ Մեզ թվում է, թե դիմորդը, ինչ-որ մի բան ընտրելով, հենց այդ ոլորտի մասնագետ էլ իրեն տեսնում է։ Իրականում, կան դիմորդներ, ովքեր ընտրում են ոչ թե իրենց երազած մասնագիտությունը, այլ այսպես ասած հարմարավետ մասնագիտություն, որի վարձավճարը կլինի ավելի մատչելի»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Խաչատրյանը։

Փորձագետը վստահ է՝ նոր կարգավորման պատճառով տուժում են այն դիմորդները, որոնք դիմում են հայտնի ֆակուլտետներ, օրինակ` իրավաբանական, տնտեսագիտական, միջազգային հարաբերություններ և կարող են բարձր բալերով մրցույթից դուրս մնալ։

«Եթե նախկինում կարող էին ընդունվել հարակից ինչ-որ ֆակուլտետ, որտեղ մրցույթն ավելի թեթև կլիներ, հիմա չեն կարող։ Հիմա նրանք պետք է գնան այն ֆակուլտետները, որտեղ առաջանում է թափուր տեղ։ Օրինակ, երբ մի քանի տարի առաջ դիմորդը դիմում էր իրավաբանական ֆակուլտետ, անհրաժեշտ բալերը չհավաքելու պատճառով դուրս էր մնում և գնում էր միջազգային հարաբերություններ։ Այժմ, երբ զրկվի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու հնարավորությունից, միջազգային հարաբերություններ չի կարող դիմել, որովհետև առաջին հայտով դիմած անձինք արդեն ընդունված են լինելու»,- բացատրեց Խաչատրյանը։

«Ստիպված դիմորդը պետք է ընտրի մեկ այլ մասնագիտություն, օրինակ, աստվածաբանություն, որովհետև միայն այնտեղ կա թափուր տեղ»,- հավելեց փորձագետը՝ մատնանշելով, որ իրականում մասնագիտական կողմոնորոշումը ուսանելու ընթացքում է հստակեցվում, ու ուսանողները, հասկանալով, որ այլ գործով են ուզում զբաղվել, կարող են անգամ ֆակուլտետ փոխել։

2022 թվականին ամենապահանջված հինգ մասնագիտություններն են բուժական գործը, ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, կառավարումը, իրավագիտությունը, ֆինանսները։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի բնորոշմամբ՝ Հայաստանում առկա մասնագիտացումները պետք է ոչ թե առանձին ուսանեն, այլ մասնագիտության շրջանակներում՝ բարձր կուրսերում։

«Հայաստանում կան մասնագիտություններ, որոնք «մանրացված» են, այսինքն կան այսպես կոչված գլխավոր մասնագիտություններ, օրինակ, հոգեբանություն, տնտեսագիտություն, և այլն, և կան նշյալ մասնագիտությունների շրջանակներում մասնագիտացումներ, օրինակ, մանկական հոգեբանության շրջանակներում կամ քաղաքական տնտեսագիտության շրջանակներում։ Լավ կլինի՝ Հայաստանում առկա «մանրացված» մասնագիտությունները «խոշորացվեն»՝ ուսանողը բակալավրիատում սովորելիս բարձր կուրսերում ընտրի իր գլխավոր մասնագիտության շրջանակներում մասնագիտացում և ստանա նաև համապատասխան որակավորում»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց Թոփչյանը։

ՈԱԱԿ տնօրենի գնահատմամբ՝ նույն մասնագիտությամբ տարբեր ֆակուլտետներում կան տարբեր քանակությամբ ուսանողներ, ինչի հետևանքով դրանցից որոշները փակման ռիսկի առաջ են։ Ֆիզիկա, քիմիա ու, առհասարակ, բնական գիտություններ ուսումնասիրող ուսանողների պակասը բուհերում հանգեցնելու է համապատասխան ոլորտներում մասնագետների պակասին, կարծում է Թոփչյանը, ինչը կարող է պատճառ դառնալ, որ այդ ոլորտներում հիմնարար և կիրառական հետազոտություններ ընդհանրապես չարվեն․ «Պարզ ասած՝ որոշակի ոլորտներ կարող են դուրս մնալ ուսումնասիրման և կիրառման դաշտից, որի արդյունքում մենք չենք ունենա ոչ միայն հայտնագործություններ, այլև չենք զբաղվի առաջնահերթ սպառվող ապրանքների արտադրությամբ, և մեր տնտեսությունը կհենվի բացառապես ներկրման վրա»։

Հայաստանի կրթության, գիտության, մշկույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ավելի լավատես է բնական գիտությունների հարցում։

«Վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Մենք մշտապես կատարելագործում և վերահսկում ենք քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների կողմից արված առաջարկները»,- ընդունելության քննությունների մեկնարկին նշել է փոխնախարարը:

Նա տեղեկացրել է, որ 2023 թվականից դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու:

 

Էլեն Սոլկարյան

Factor TV-ի ուսանողների փորձաշրջանի մասնակից

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: