Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ․ ՊՆ
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին և անվտանգության պահպանման կանոններին։
Զինծառայողների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով հունիսի 23-ին N զորամասում անցկացվել են շարային պատրաստության պարապմունքներ։