«2022թ. հունվար, փետրվար ամիսներին նվազել է ծնելիության թիվը, մահվան ցուցանիշն աճել է. ունենք բնական հավելաճի բացասական ցուցանիշ»,- այս մասին «Դեպոպուլյացիա, ծերացող երկիր, միգրացիա. դեմոգրաֆիկ խնդիրները՝ Հայաստանում» թեմայով ասուլիսում տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը: Փորձագետի դիտարկմամբ՝ ճիշտ պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ամփոփել մեկ տարվա տվյալները: «Նման միտման պահպանման դեպքում …

