ԵՄ բյուրոկրատիան արգելափակել է Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի վարկը․ Bloomberg

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բյուրոկրատական խնդիրների պատճառով Եվրամիությունն արգելափակում է Ուկրաինային 1,5 մլրդ եվրոյի վարկը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Նրանցից մեկի խոսքով՝ եվրոպական զգուշավորությունը գերիշխել է Ուկրաինայի սուր կարիքների նկատմամբ։

Գործակալության տվյալներով՝ Եվրոպական վարկային բանկը (EIB) պատրաստ է միջոցներ տրամադրել Կիևին՝ պատերազմից ավերված պետությանն աջակցելու համար այն իրավիճակում, երբ պաշտպանության ծախսերն ավելանում են, իսկ եկամուտները՝ նվազում, սակայն ԵՀ բյուջետային հանձնաժողովն արգելափակել է այս վարկի թողարկումը՝ վախենալով Ուկրաինայի ֆինանսական անվճարունակությունից։

Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովը սովորաբար երաշխիքներ է տրամադրում EIB-ի վարկերի համար՝ Եվրոպական միությունից դուրս գործառնությունների նպատակով, ընդհանուր ֆինանսավորման 9%-ի չափով: Բայց այս դեպքում Եվրահանձնաժողովի բյուջետային թևը պնդում է 70%-ի տրամադրման հարցում, եթե Ուկրաինան չկարողանա վերադարձնել միջոցները։

Եվրամիությունը պետք է վստահ լինի, որ Ուկրաինայում դեֆոլտի դեպքում դրանից առաջացած կորուստները կփակվեն։ Այս առումով Եվրահանձնաժողովն այլընտրանքային լուծումներ է փնտրում՝ կիսելու այս վարկի հետ կապված որոշ լրացուցիչ ռիսկերը, պարզաբանել է եվրոպացի պաշտոնյան։

Բացի այդ, ըստ Bloomberg-ի, ԵՄ-ն ինքը դժվարություններ է ապրում Ուկրաինային կարճաժամկետ ֆինանսավորման համաձայնեցման հարցում և արդեն ժամանակավորապես կրճատել է Կիև ուղարկվող օգնության չափը։ Այսպիսով, անցյալ շաբաթ Ուկրաինայի համար մայիսին հայտարարված 9 մլրդ եվրոյի փաթեթի առաջին տրանշը՝ 1 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության հատկացումը, կանգ է առել այն պատճառով, որ այս ավելի մեծ փաթեթն արգելափակվել է Գերմանիայի կողմից։

Ավելի վաղ՝ հունիսի 29-ին, հայտնի դարձավ, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային օգնության նոր փաթեթ է ընդունվել, որը կօգնի նրան անցնել դաշինքի չափանիշներին համապատասխան զենքի։ Այն նաև նախատեսում է Կիևին ոչ մահաբեր օգնության տրամադրում, օրինակ՝ վառելիք։ ՆԱՏՕ-ում DW-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նոր փաթեթի համար կհատկացվի մի քանի հարյուր միլիոն եվրո։

Տաթև Ֆռանգյան