Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ: Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն …

