Անհնար է՝ քովիդի սահմանափակումները ՔԿՀ-ում անձանց հոգեկան առողջության վրա ազդեցություն չթողնեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունն ազատազրկված կանանց առողջության իրավունքի վրա» թեմայով քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց  առողջապահակական ծառայությունների հասանելիությանը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ, ինչպես նաև COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ որակյալ առողջապահական ծառայության աշխատանքների արդյունավետությունը պայմանավորված է նաև նպաստավոր պայմաններով՝ ՔԿՀ-ների շենքային պայմաններով ու մի քանի այլ հնարավորություններով:

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ COVID-ի  կանխարգելման միջոցառումները պաշտշաճ են կազմակերպվել, այլ հարց է խմբերի սպեցիֆիկ առանձնահատկություները, և այն, թե սահմանափակումներն ինչ ազդեցություն կարող են թողնել:

Կանայք սովորաբար հրաժարվում, որ իրենց երեխաները բերվեն ՔԿՀ, այնտեղ մնան մի քանի օր. դրանով նրանց տրվամայի ենթարկվելուց զերծ են պահում: Սակայն երբ Քովիդի ժամանակահատվածում տեսակցություններն արգելված էին, այդ սահմանափակումները հնարավոր չէ, որ ազդեցություն թողած չլինեն նրանց հոգեկան առողջության վրա, թեև տեսակապով և հեռախոսակապով կապ հաստատելը թույլատրվել է»,- նշեց Հովհաննիսյանը:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը տեղեկացրեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում 2300 ազատազրկված անձանցից 59-ը կին են, 5-ն՝ անչափահասներ: Վերջին տարվա ընթացքում կանացից երկուսը հղի են եղել, նրանց ծննդաբերությունը իրականացվել է քաղաքացիական ծննդատանը:

Մանրամասները՝ տեսանյութում: