Ալեքսանդր Լուկաշենկոն, հավանաբար, շարունակում է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը տրամադրել՝ միաժամանակ խուսափելով պատերազմում բելառուսական զինված ուժերի անմիջական մասնակցությունից, հայտնում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց հերթական զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հուլիսի 7-ին հայտնել էր, որ Բելառուսի կառավարությունը …

