Խնամի-ծանոթ-բարեկամ կապեր ՆԳՆ-ում չպե´տք է լինեն. բարեվարքության ստուգում պետք է անցնեն․ Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում Ոստիկանության հիմնական խնդիրներից է գործունեության արդյունավետությունը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե Ոստիկանությունն արդյունավետ չգործի, ամեն ինչի մասին խոսելը, այդ թվում նաև Ոստիկանությունում մարդու իրավունքների մասին խոսելը իմաստազուրկ է դառնում:

«ՀՀ-ում Ոստիկանությունը չի կարողանում բացահայտել հանցագործությունը, եթե գործում է օրինական միջավայրում: Հանցագործին ծեծել-խոշտանգելու միջոցով խստովանական ցուցմունքներ կորզելու ժամանակները, մեծ հաշվով, անցել են, թեև այդպիսի դեպքեր ևս դեռևս արձանագրվում են, և այս ֆոնին տեսնում ենք, որ ոստիկանությունը չի կարողանում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով հանցագործություններ բացահատել: Ակնհայտ է կարողունակությունների, նաև կրթվածության բացը»,- նշեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ Ոստիկանությունը ինչ-որ առումով ուռճացված է, իսկ ուռճացված կառույցը չի կարող գործել արդյունավետ:

Իոաննիսյանը, կարևորելով ՆԳՆ վերստեղծումը, նշեց, որ ստեղծվելիք ՆԳՆ-ն էապես տարբերվելու է խորհրդային ժամանակներում կամ 90-ականներին գործած ՆԳՆ-ներից:

«Խնամի-ծանոթ-բարեկամ կապեր ՆԳՆ-ում չպե´տք է լինեն. բարեվարքության ստուգում պետք է անցնեն»,- ընդծեց Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: