Թուրքիան առաջարկել է Հայաստանի բանագնացի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում․ թուրքական ԶԼՄ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, այս մասին  Ռիա Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Եթե խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման  գործընթացի մասին է, տրամաբանական կլինի, որ բանակցություններն անցկացվեն առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է լրատվամիջոցի աղբյուրը։ Նա նաև նշել է, թե «Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ճանապարհի խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է»։

«Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում, սակայն մենք հուսով ենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- հավելել է աղբյուրը։

Նշենք , որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հայտարարել է երկկողմ հանդիպումները Երևանում կամ Անկարայում անցկացնելու առաջարկի մասին։

Հավելենք, որ ՀՀ ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի  14-ին Մոսկվայում, նախորդ հանդիպումները՝Վիեննայում։ Վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 1-ին։  Նախօրեին էլ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 

Էմմա Չոբանյան