Արցախի բնակիչներն ուղիղ 10 օր է՝ զրկված են գազամատակարարումից։ Գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում է՝ Շուշիի մոտ։ Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի անջատումներ։ Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ու …