Ադրբեջանական կողմը որդեգրել է մեղադրանքների մարտավարություն. Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձևում։ Փոփոխությունները վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ Սակայն փոփոխությունները չեն հաստատվել և չեն արձանագրվել փաստաթղթի վերջնական տարբերակում։ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այս տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում այս մասին հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այս թեմաներին անդրադառնալ, մենք չգիտենք և չենք տեսնում: Մեր առաջարկած բոլոր փոփոխությունների հիմնավորումներն առկա էին, մենք նաև առաջարկում էինք հղում կատարել այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերին, հայտարարություններին, որպեսզի ԵԱՀԿ ՎԽ-ի շրջանակներում որևէ հարց չառաջանար՝ ձևակերպուների հետ կապված:

Խնդիրը հետևյալն է՝ ադրբեջանական կողմը և պատվիրակությունը որդեգրել են երկկողմանի, նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն: Եվ երկկողմանի մեղադրանքների հորձանուտում մեր գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել, և իրականությունը նման պայմաներում դժվար է ի հայտ բերել»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։