Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում նախօրեին անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է TRT Haber-ը։ Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց են ունեցել և շնորհավորանքներ փոխանակել երկու երկրների կրոնական տոների առիթով։ «Իհարկե, մենք նաև խոսել ենք կարգավորման գործընթացի մասին։ Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն …

