Մենք լուրջ ու վճռական ենք տրամադրված․ Էրդողանը՝ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում նախօրեին անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է TRT Haber-ը։

Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց են ունեցել և շնորհավորանքներ փոխանակել երկու երկրների կրոնական տոների առիթով։

«Իհարկե, մենք նաև խոսել ենք կարգավորման գործընթացի մասին։ Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր։ Ադրբեջանի հարցի լուծումից հետո մենք ասացինք՝ կբացե՛նք մեր դռները։ Գոհ եմ նաև, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության վերաբերյալ մեր տեսակետին նման տեսակետներ  է կիսում։ Հիմա արդեն  ակնկալում ենք կոնկրետ քայլեր հռետորաբանությունից դուրս։ Կարգավորման գործընթացում մենք լուրջ ու վճռական ենք տրամադրված։ Մենք ձգտում ենք ամբողջական կարգավորման»,-ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիայում ավելի քան 100,000 հայ է ապրում։ «Կան հայեր, որ Թուրքիայի քաղաքացի են, նաև այնպիսիք, որ ուզում են քաղաքացիություն ընդունել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ  Ադրբեջանի հետ համակարգված են գործում։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իսկ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները  չորրորդ հանդիպումն էին անցկացրել Վիեննայում։

 

Էմմա Չոբանյան